Մեկնաբանություն

01.06.2021 10:26


Նիկոլն ու ընտրակեղծիքը

Նիկոլն ու ընտրակեղծիքը

Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետ դառնալը կոկորդ էր պատռում ընտրակեղծիքների թեմայով։ Ծառայում էր Հայաստանում ընտրակեղծարարության հիմնադիրներին՝ Լևոն Տեր–Պետրոսյանին, Վանո Սիրադեղյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Խաչատուր Սուքիասյանին և խոսում ․․․ ընտրակեղծիքներից։

Նիկոլը խոսում էր ընտրակեղծիքներից ու որպես թունդ ընդդիմադիր ․․․ ընտրվում ԱԺ պատգամավոր։ Առաջին անգամ նա ՀԱԿ–ի ցուցակով սողոսկեց խորհրդարան ու թռավ իր նախկին տերերից։ Գտավ նոր տերեր, հաճախորդացավ, գոռաց «Ելք կա» ու մտավ խորհրդարան։ Երկրորդ անգամ ԱԺ մտնելն ամբողջությամբ հաճախորդական ծրագրի շրջանակներում էր։

«Թավշյա» ընտրակեղծարարը

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլն անընդհատ խոսում է ընտրակեղծիքների դեմ, բայց ոչ մի ընտրակեղծարար համակարգ, որի մասին ինքը նախկինում խոսում էր, չի բացահայտվել։ Հարցն այն չէ, որ նախկինում ընտրակեղծիք չի եղել։ Ողջամիտ կասկած եղել է, բայց այդ կասկածը հաստատելու կամ հերքելու հնարավորություն չի եղել։ Ընտրակեղծիքների մասին ամենաբարձր գոռացողի ձեռքում իշխանություն հայտնվելուց հետո, սակայն, ոչ մի բան չբացահայտվեց։ Այս առումով կարելի է հազար ու մի եզրահանգման գալ։ Ինչևէ։

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլը նաև խոսում է այն մասին, որ ինքը երբեք ընտրակեղծիքների չի գնա։ Հիմնավորումն էլ այն է, թե բա էդ դեպքում իր կյանքն անիմաստ կլինի։ Ինչպիսի՜ հզոր հիմնավորում․․․

Կյանքը ցույց է տվել, որ Նիկոլն անընդհատ խաբում է ու կեղծում։ Կեղծել է նաև 2018–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Միայն այն հանգամանքը, որ էյֆորիկ մթնոլորտն օգտագործվեց ու ընտրություններ կազմակերպվեցին (թեև հայտարարվել էր, որ դրանք կլինեն ոչ թե 2018–ի դեկտեմբերին, այլ 2019–ի մայիս–հունիսին), արդեն ընտրությունները կարելի է կեղծված համարել։ Էդմոն Մարուքյանի գլխավորած կուսակցության խորհրդարան անցնելն ու ՀՀԿ–ի չանցնելը նույնպես կեղծիքի մասին ողջամիտ կասկածներ է առաջացնում։

Ինչ մնում է այս արտահերթին ու Նիկոլի կեղծելու հնարավորությանը, ապա դեռ հարց է, թե արդյոք նա կկարողանա՞ դա անել։ Այն, որ Նիկոլն ուզենալու է կեղծել, պարզ է, քանզի աթոռին մնալու ուրիշ տարբերակ չունի։

Ունի՞ կեղծելու ռեսուրս Նիկոլը։ Պետական ապարատն իր իսկ ձեռքերով փլուզվել է, Նիկոլի թիմում ներքին ճաքերն այլևս հնարավոր չէ թաքցնել։ Ուժային կառույցներում միանշանակ դիրքորոշում չկա․ դրածո վերնախավն իր հետ է, բայց միջին ու ստորին օղակում տրամադրություններն այլ են։

Նիկոլի հույսն իր կողքի օլիգարխներն են, շիշ բռնողի բանդաները, Սուրեն Պապիկյանի շտաբային ցածրակարգ մենեջմենթը, ադրբեջանաթուրքական աջակցությունը, նիկոլազոմբիներն ու իր անսահման սրիկայությունն են։ Հունիսի 20–ին կերևա, թե ինչքանով դրանք կաշխատեն։

Հունիսի 20–ին կպարզվի նաև հայ ժողովրդի արժանապատվության աստիճանը, ստին ու դավաճանությանը մերժելու կարողությունը, ինչպես նաև դեպի ուժեղ Հայաստան գնալու պատրաստակամությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը