Լրահոս

09.06.2011 09:48


Այսօր աշխարհահռչակ կիթառահար վիրտուոզ Լես Փոլի ծննդյանն օրն է

Այսօր աշխարհահռչակ կիթառահար  վիրտուոզ Լես Փոլի  ծննդյանն օրն է

Լեգենդար կիթառահար, վիրտուոզ Լես Փոլը (իրական անունը Լեսթեր Ուիլյամ Փոլսֆուս է) ծնվել է 1915թ. հունիսի 9–ին Վիսկոնսին նահանգի Վոկեշ շրջանում։ Նա ձայանագրության ասպարեզի  նորարարներից է և էլեկտրակիթառի ստեղծողներից մեկը։

1941–ին Լես Փոլը հայտնաբերեց էլեկտրակիթառն իր ամբողջական տեսքով։

Երաժշտի պատվին են անվանել  աշխարհի  ամենահայտնի կիթառներից մեկը՝ «Gibson Les Paul»–ը։

Անցած դարի կեսերին Լես Փոլն ու նրա կինը՝ Մերի Ֆորդը, հանդես են եկել դուետով։ Նրանց 11 համատեղ երգերը միշտ առաջին հորիզոնականներում էին, իսկ 36 ձայնագրություններ համարվում էին «ոսկե»։

Լես Փոլը  շարունակել է երաժշտությամբ զբաղվել մինչև մահ։ Իր վերջին «Գրեմմին» նա ստացել է 90 տարեկանում։

Լես Փոլը  մահացել է 94 տարեկանում՝ 2009–ի օգոստոսի 13–ին, Նյու Յորքում։

Այս խորագրի վերջին նյութերը