Կարծիք

25.05.2021 10:59


«Ապագա կա» հիստերիկ բղավոցի աղմուկում մեզ փորձում են զրկել հենց ապագայից

«Ապագա կա» հիստերիկ բղավոցի աղմուկում մեզ փորձում են զրկել հենց ապագայից
Գիտե՞ք, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետի բոլոր գործողությունների վերջնանպատակը ո՞րն է։
Հասնել նրան, որ ռազմավարական առումով Հայաստանը այլևս որևէ շանս չունենա ոչ միայն զբաղվելու Արցախի հարցով, այլ նաև կորցնի վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Վրաստանի և Իրանի հետ մեր ճանապարհների վրա վերահսկողություն ստանալու Բաքվի լկտի բռնապետի ձգտումը տեղավորվում է հենց այս «մտայնության» մեջ։
Ուստի կշեռքի նժարին է ոչ թե ինչ-որ «աննշան» իբր անկլավների խնդիր, այլ Հայաստանի և Արցախի ապագա կենսունակության հարցը։
Պարադոքսալ է, բայց փաստ, որ «ապագա կա» հիստերիկ բղավոցի աղմուկում մեզ՝ որպես ազգ և պետություն, փորձում են զրկել հենց ապագայից։

Վարդան Ոսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը