Քաղաքական

24.05.2021 16:17


Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկային առումով իրեն թերագնահատված է զգում․ Արա Վարդանյան (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկային առումով իրեն թերագնահատված է զգում․ Արա Վարդանյան (տեսանյութ)

Լևոն տեր-Պետրոսյանը այդպես էլ չկարողացավ ազատագրական պայքարին փոխկապակցված անձ դառնալ, թեպետ այդ ժամանակ նա էր ղեկավարում ՀՀ-ն։ Այս մասին մայմուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով, մարդկանց մոտ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում որպես հաղթանակ կերտողներ են տպավորվել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Վազգեն Սարգսյանը։

«Բայց ես կասկած չունեմ, որ հարցվածները չեն հիշատակի Լևոն Տեր-Պետրոսյանի անունը։ Սա շատ կարևոր է. Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկային առումով իրեն թերագնահատված է զգում, և այդ է պատճառը, որ շոշափում է այն մարդկանց անունները, որոնք կապ ունեին մեր հաղթանակի հետ»,-ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը