Լրահոս

18.05.2021 13:45


Գեղարքունիքի մարզում որպես անհետ կորած որոնվող 77-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Մարտունի գետում

Գեղարքունիքի մարզում որպես անհետ կորած որոնվող 77-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Մարտունի գետում

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունի քաղաքի բնակիչը և հայտնել, որ մայրը՝ 77-ամյա Հ. Գալստյանը, առավոտյան ժամը 05։00-ին դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 11։00-ի սահմաններում Հ. Գալստյանի դին Մարտունու ոստիկանները հայտնաբերում են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի հարևանությամբ հոսող Մարտունի գետում, ջրահեղձ եղած վիճակում։

Փրկարարները դուրս են բերում դին և պատգարակով մոտեցնում օպերատիվորեն ժամանած Մարտունու հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ք. Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Այս խորագրի վերջին նյութերը