Քաղաքական

17.05.2021 16:23


Մոսկվան պատրաստ է սահմանազատման հարցում աջակցել Երևանին ու Բաքվին. Լավրով

Մոսկվան պատրաստ է սահմանազատման հարցում աջակցել Երևանին ու Բաքվին. Լավրով

Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Անդրադառնալով Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին՝ դիվանագետը նաև ասել է, որ հույզերի բորբոքման առիթ չկա։

«Ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի բախում տեղի չի ունեցել: Հանգիստ նստել ենք, սկսել պայմանավորվել այն մասին, թե ինչպես կարգավորենք այս իրավիճակը: Մեզնից աջակցություն են խնդրել, մեր զինվորականները հատկացրել են նման աջակցություն, պայմանավորվածություն է ձեռք բերվել: Որևէ պատճառ չեմ տեսնում հույզերը սրելու համար այս ոչ շարքային, սակայն հանգիստ կարգավորվող իրավիճակում։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը հայտարարություն է արել` կատարվածը մեկնաբանելով որպես թյուրիմացություն, և որ ամենակարևորն է սահմանի բացակայությամբ, որը պետք է սահմանագծվեր: Ոչ ոք երբևէ դրանով չի զբաղվել, և մենք կողմերին առաջարկել ենք, որ անցնեն նման աշխատանքի: Մենք պատրաստ ենք աջակցել նրանց այդ հարցում»,-Սիերա Լեոնեի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցութունների ավարտին կայացած ասուլիսում ասել է Լավրովը:

Այս խորագրի վերջին նյութերը