Քաղաքական

15.05.2021 07:50


Ադրբեջանցիները մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ. գյուղապետ

Ադրբեջանցիները մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ. գյուղապետ

ՀՀ սահմանը Իշխանասարի Սև լճի մոտ խախտած ու 3.5 կմ առաջ եկած ադրբեջանցիները մոտավորապես ժամը 6.30-ին մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանը։

Նա նշեց նաև, որ դա նույն Սև լճի մոտակա տարածքն է։

«Վերիշենն ու Ակները իրար կպած գյուղեր են, Վերիշենից մի քիչ հետ են քաշվել, Ակների ուղղությամբ առաջ են եկել մի 500 մ»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ Ակներից Գորիս ուղիղ գծով հեռավորությունը 2.5 կմ է։

Անդրադառալով ադրբեջանցիների հետ տարվող բանակցություններին՝ Սպարտակ Մինասյանը տեղեկացրեց, որ դրանք շարունակվելու են այսօր։

Այս խորագրի վերջին նյութերը