Լրահոս

14.05.2021 09:57


Nissan-ը Եռաբլուրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Nissan-ը Եռաբլուրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Շավարշ Ղազարյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը