Քաղաքական

11.05.2021 17:33


Արցախ տանող ճանապարհին նկարահանումն արգելված է, 7 հենակետից մեկում են միայն ռուս խաղաղապահներ և ադրբեջանցի զինվորականներ (տեսանյութ)

Արցախ տանող ճանապարհին նկարահանումն արգելված է, 7 հենակետից մեկում են միայն ռուս խաղաղապահներ և ադրբեջանցի զինվորականներ (տեսանյութ)

Բերձոր–Շուշի ճանապարհից աջ թեքվելիս կյանքն այլևս առաջվանը չէ: Մայրուղին նախկինում մայիսին պարտադիր տանում էր Շուշի: Այսօր դա բացառված է, նայում ենք երկար, ու ծուռվիզ երեխայի պես լուռ հեռանում:

Ճանապարհին խաղաղապահներն են, վերևում՝ ադրբեջանցիները, ներքևում՝ մենք, հայացքներս դեպի Ղազանչեցոց, որը վերքոտ է, վիրավոր ու լքված: Նոր տերերի ձեռքին կարծես խաղալիք:

Խաղաղապահներն արգելում են նկարել ու ձայնագրել, 7 տարբեր հենակետում ստուգում են անձնագրերը, բեռնախցիկը և մաղթում բարի ճանապարհ:

Կյանքը Ստեփանակերտում եռում է: Մարդիկ ապրում են ապագայի հույսով: Չեն հավատում իշխանության խոստումներին:

Քաղաքում ժպիտները սառն են կամ բացակայում են, իսկ ապագայի լավատեսական հույսը կապում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Պատերազմը ցավ է, որն այս քաղաքին ծանոթ է, պատերազմի թողած հետքը սպի է, պատերազմը բաց վերք է ցավ է, բայց արցախցիները վստահ ասում են` շարունակելու են ապրել ու արարել: Ամեն ինչ պարտադիր պիտի լավ լինի:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը