Քաղաքական

11.05.2021 10:18


Ի՞նչն է ապշեցրել Նիկոլ Փաշինյանի «ուսապարկ բռնողին»․ «Փաստ»

Ի՞նչն է ապշեցրել Նիկոլ Փաշինյանի «ուսապարկ բռնողին»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիկնազորից Ղազար Ղազարյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է Արևելյան մաքսատան պետի տեղակալ: Հիշեցնենք, որ խոսքը այն անձի մասին է, որը միշտ Փաշինյանի կողքին էր՝ նրա ուսապարկով: Հենց այդ պատճառով էլ Ղազարյանը հանրությանն առավել հայտնի էր որպես Նիկոլ Փաշինյանի ուսապարկ բռնող:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նրա նշանակումը Արևելյան մաքսատան պետի տեղակալի պաշտոնում սկսվել է բավական հետաքրքիր միջադեպով: Ըստ համակարգի մեր աղբյուրների, Ղազարյանին ապշեցրել է, որ ինքը ծառայողական մեքենա չի ունենալու: «Էս ի՞նչ է, ինձ պադավատ չի հասնո՞ւմ»,-առաջին իսկ օրը զարմացած հարցրել է նա»:

Այս խորագրի վերջին նյութերը