Քաղաքական

10.05.2021 14:45


Քոչարյանը շատ անկեղծ էր ժողովրդի հետ, տեսանելի է, որ նա անկեղծորեն սիրում է իր հայրենիքն ու ժողովրդին. Արամ Գաբրելյանով

Քոչարյանը շատ անկեղծ էր ժողովրդի հետ, տեսանելի է, որ նա անկեղծորեն սիրում է իր հայրենիքն ու ժողովրդին. Արամ Գաբրելյանով

Որպես մարդ, որն ավելի քան 25 տարի ներգրավված է եղել ընտրություններում, կարող եմ ասել, որ Քոչարյանն այսօր շատ անկեղծ է եղել ժողովրդի հետ: Ո՛չ կեղծիք, ո՛չ սիրախաղ․ իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, լրագրող, հրապարակախոս Արամ Գաբրելյանովը։

«Տեսանելի է, որ նա անկեղծորեն սիրում է իր հայրենիքը և ժողովրդին: Եվ գլխավոր բանը, որ ես նկատեցի, ու սա թերևս ամենակարևորն է, այն է, որ նա չարացած չէ կյանքի, ճակատագրի վրա: Այո, նա վճռական է, բայց ընդհանրապես զայրույթ ու ռազմատենչություն չկա: Քոչարյանը հասկանում է, որ անհրաժեշտ է վերականգնել հանգստությունը Հայաստանում, վերականգնել ժողովրդի վստահությունը իր կարողությունների հանդեպ և վերականգնել պետության անկախությունը թուրքերից»,–գրել է նա։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը