Լրահոս

08.05.2021 12:08


«Հերիք է մի սխալ քայլ և կարող ես սայթաքել ու ընկնել… հիմա աշխատում եմ ավելի շատ, քան այս շրջանում կարող էի պատկերացնել». Սիրուշո (տեսանյութ)

«Հերիք է մի սխալ քայլ և կարող ես սայթաքել ու ընկնել… հիմա աշխատում եմ ավելի շատ, քան այս շրջանում կարող էի պատկերացնել». Սիրուշո (տեսանյութ)

Երգչուհի Սիրուշոն նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել` «Body on body», որի հեղինակն ինքը՝ երգչուհին է։ Նոր երգի, այս շրջանի զգացողությունների, հիասթափությունից դուրս գալու ու դրա դեմ աշխատանքով պայքարելու մասին երգչուհին պատմել է իր Youtube-յան ալիքում՝ կարճ հոլովակում։

«Տեսահոլովակ չէի ասի, նկարահանել ենք տրամադրություն, հոգեվիճակ։ Սա արդյունք է մի շարք երեւույթների, որոնց միջոց անցա»,-իր խոսքը սկսում է Սիրուշոն, ապա անդրադառնում տեսահոլովակի նկարահանման վայրին՝ տանիքին։

Երգչուհին ասում է, որ այն խորհրդանշում է եզրին գտնվելը։ Հերիք է մի սխալ քայլ ու կարող ես սայթաքել ու ընկնել։

«Հիմա աշխատում եմ ավելի շատ, քան այս շրջանում կարող էի պատկերացնել»,-հավելել է երգչուհին։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը