Լրահոս

08.05.2021 09:22


Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից և ատրճանակից կրակված պարկուճներ

Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից և ատրճանակից կրակված պարկուճներ

Այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել:

Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ ճանապարհին հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:

Հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500 մակնիշի ավտոմեքնեան, որի մեջ էլ հայտնաբերվել է բիտա:

Դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական խումբը:

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կայքի տեղեկություններով՝ նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը