Լրահոս

07.05.2021 14:30


Երևանում բախվել են Renault-ն ու Hyundai-ը, վերջինն էլ մխրճվել է գազաբենզալցակայանի մեջ՝ կոտրելով լիցքավորման սարքը. կան վիրավորներ

Երևանում բախվել են Renault-ն ու Hyundai-ը, վերջինն էլ մխրճվել է գազաբենզալցակայանի մեջ՝ կոտրելով լիցքավորման սարքը. կան վիրավորներ

Մայիսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Շիրազի փողոցի 11/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գոռ Կիրակոսյանի վարած Hyundai մակնիշի և Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակիչ՝ 26-ամյա Վահե Առաքելյանի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Hyundai-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել վթարի հարևանությամբ գործող գազաբենզալցակայանի տարածքում՝ կոտրելով լիցքավորող սարքը, պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

Վթարի հետևանքով Գ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, իսկ Վ. Առաքելյանն ու Գ. Կիրակոսյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Գրիշա Գրիգորյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը