Քաղաքական

05.05.2021 22:03


Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվը 2021 թվականի 4 ամսում 76677-ով ավելի է, քան ժամանածների թիվը

Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվը 2021 թվականի 4 ամսում 76677-ով ավելի է, քան ժամանածների թիվը

Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվը 2021 թվականի 4 ամսում 76677-ով ավելի է, քան ժամանածների թիվը: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում առաջին 4 ամսիներին ուղեւորահոսքը կազմել է 405 105 մարդ: Այս մասին NEWS.am-ին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլ խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը:

Հունվարին ուղեւորահոսքը կազմել է 64 296 մարդ. ժամանել է 31 052 մարդ, մեկնել՝ 33 244 մարդ:

Այս տարի փետրվարին այդ ցուցանիշը կազմել է 90 198. ժամանել է 31 901 մարդ, մեկնել՝ 58 297 մարդ:

Մարտին այդ ցուցանիշը կազմել է 11 6481 մարդ. ժամանել է 42 283 մարդ, մեկնել է 74 198 մարդ, իսկ ապրիլին՝ 13 4130. ժամանել է 58 978 մարդ, մեկնել՝ 75 152 մարդ:

4 ամսում ժամանածների թիվը կազմել է 16 4214 մարդ:

Մեկնածների թիվը կազմել է 24 0891 մարդ:

Ստացվում է, որ Հայաստանում օդային օդային ճանապարհով մեկնողների թիվը 2021 թվականի 4 ամսում 76677-ով ավելի է, քան ժամանածների թիվը:

Այս խորագրի վերջին նյութերը