Մեկնաբանություն

30.04.2021 17:15


Ինչպե՞ս կավարտվի ԱՄՆ–Ռուսաստան դիմակայության հերթական տաք շրջանը և ի՞նչ է սպասվում Հայաստանում

Ինչպե՞ս կավարտվի ԱՄՆ–Ռուսաստան դիմակայության հերթական տաք շրջանը և ի՞նչ է սպասվում Հայաստանում

Երեկ միջազգային լրահոսը հեղեղված էր ՀԱՊԿ անդամ հանդիսացող Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև առաջացած զինված բախման մասին լուրերով: Դա նշանակում է, որ Ռուսաստանի համար առանցքային նշանակություն ունեցող տարածքում կրկին թեժ է:

Ակնհայտ է, որ սա ՌԴ-ի դեմ իրականացված հերթական քայլն է:

Արևմուտքը ԱՄՆ–ի գլխավորությամբ կատաղի պայքար է մղում Ռուսաստանի դեմ։ Խնդիր է դրված մասնատել ու վերացնել Ռուսաստանը՝ մինչև այդ ոտքի տակ գցելով բազմաթիվ պետություններ, ազգեր. ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն «բիզնես»:

ԱՄՆ–ը Ռուսաստանի դեմ, բացի սանկցիաներից, օգտագործում է երկու հիմնական տեխնոլոգիա՝

1.ռազմական տաք գոտիներ է ստեղծում ռուսական կենսական շահերի տարածքում (Հարավային Օսիա, Ուկրաինա, Արցախ, Տաջիկստան–Ղրղզստան սահմանագիծ),

2.Ռուսաստանում ու ՀԱՊԿ տարածքում ստեղծում և աջակցում է 5–րդ շարասյանը։

Ռուսաստանի շուրջ ռազմական տաք գոտիներ ստեղծելով՝ ԱՄՆ–ը սպառնում է ՌԴ անվտանգությանը Ուկրաինայից մինչև Տաջիկստան։

Ինչ վերաբերում է 5-րդ շարասյանը, ապա դրա վրա դրված է նախկին ԽՍՀՄ տարածքում հակառուսական տրամադրություն տարածելու և հակառուսական գիծ որդեգրելու ֆունկցիան: Մի տեղ դա արվում է բացահայտ ձևով (օրինակ՝ Ուկրաինա, Վրաստան), մեկ այլ տեղ՝ «թաքնված» ձևով (օրինակ՝ Հայաստան, Բելառուս):

Ուշագրավն այն է, որ ամերիկյան գործողությունների գլխավոր օպերատորներից մեկը Թուրքիան է: Թուրքիան այն գործիքն է, որի միջոցով ստեղծվում են թեժ գոտիներ, ինչպես նաև օժանդակվում են հակառուսական շրջանակները: Նույնիսկ այնպիսի երկիր, ինչպիսին թուրքական ցեղասպանությունից տուժած Հայաստանն է, թուրքական գործոնը ակտիվորեն խաղացվում է: Դրա դրսևորման արդյունքներից էր Արցախի պետականության կորուստը և Հայաստանի սահմանների նեղացումը:

Ակնհայտ է մեկ բան, որ եթե մեր տարածաշրջանում չեզոքացվի ռուսական գործոնը, ապա այն լցվելու է թուրքականով՝ այդտեղից բխող բոլոր բացասական ու անվտանգային հետևանքներով: Առաջիկա քաղաքական գործընթացները, հետևաբար, շատ ճակատագրական նշանակություն են ունենալու: Ընտրությունը ՀՀ սուբյեկտայնությունը պահպանելու և ՌԴ-ի հետ ռազմավարական կապերն ուժեղացնելու և մեր երկրի թուրքացման միջև է լինելու: Նիկոլ Փաշինյանը երկրորդ տարբերակի շեփորահարն է դարձել:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը