Լրահոս

03.06.2011 21:59


Եմենի նախագահը վիրավորվել է մզկիթի կրակոցների ժամանակ

Եմենի նախագահը վիրավորվել է մզկիթի կրակոցների ժամանակ

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով «Ալ–Արաբիա» հեռուստաալիքին, փոխանցում է, որ Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը թեթև վնասվածքներ է ստացել նախագահական պալատի շրջանում եղած կրակոցների ժամանակ։

«ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ հեռուսատաալիքի տվյալների համաձայն՝ կրակոցների հետևանքով զոհվել է նախագահական պահակազորի ամենաքիչը 4 զինվորական։

Ավելի վաղ «Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով Եմենի ղեկավարող կուսակցության ներկայացուցչին, հաղորդել էր, որ մայրաքաղաք Սանայում կրակոցներ են տեղացել նախագահական պալատի մոտ գտնվող մզկիթի վրա, որի հետևանքով վիրավորվել են երկրի վարչապետն ու խորհրդարանի ներկայացուցիչը։

Կատարվածի հանգամանքները, ինչպես նաև զոհերի ու տուժածների թվերի տվյալները, ճշտվում են։

Այս խորագրի վերջին նյութերը