Լրահոս

03.06.2011 15:39


ԱՄՆ դեսպան. «Ես համամիտ եմ նախագահ Օբամայի հետ, որ Կազանի հանդիպումը կնպաստի համաձայնության հասնել հիմնարար սկզբունքների հիման վրա»

ԱՄՆ դեսպան. «Ես համամիտ եմ նախագահ Օբամայի հետ, որ Կազանի հանդիպումը կնպաստի համաձայնության հասնել հիմնարար սկզբունքների հիման վրա» Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը։ «Դովիլյան հայտարարության մեջ նախագահ Օբաման Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ արդեն հայտնել է Կազանում սպասվող հանդիպումից ակնկալվող հույսերը։ Հայտարարության մեջ նրանք հստակ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա, և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել այս ժամանակահատվածը և Կազանի հանդիպումն օգտագործել հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելու համար։ Եվ ես, իհարկե, նույնպես նման հույսեր փայփայում եմ ու մնում եմ լիովին համոզված, որ ռազմական ճանապարհով այդ հակամարտության լուծումը անհնար է»,–հայտարարել է Մ. Բրայզան։

Այս խորագրի վերջին նյութերը