Լրահոս

03.06.2011 15:19


Երևանում կանցկացվի ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար

Հունիսի 4-5-ը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Ֆուտբոլային ակադեմիայի սպորտային դահլիճում (Աճառյան փ. 35/31) կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար` նվիրված հաջորդ տարի Ուկրաինայում և Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Մրցաշարին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ թիմերը: Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 4-ին ժամը 10:00-ին, խաղերի սկիզբը` ժամը 11:00-ից:

Այս խորագրի վերջին նյութերը