Քաղաքական

24.04.2021 11:43


Լարված իրավիճակ Ծիծեռնակաբերդի ճանապարհին, քաղաքացիներին արգելում են բարձրանալ ու հարգանքի տուրք մատուցել (տեսանյութ)

Լարված իրավիճակ Ծիծեռնակաբերդի ճանապարհին, քաղաքացիներին արգելում են բարձրանալ ու հարգանքի տուրք մատուցել (տեսանյութ)

Ապրիլի 24-ի առավոտյան լարված իրավիճակ է եղել Ծիծառնակաբերդի ճանապարհին: Քաղաքացիները փորձել են բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք, բայց առավոտյան ժամը 8-ից քաղաքացիների համար մուտքերը եղել են փակ՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է եղել՝ պաշտոնական արարողակարգը սկսվելու է ժամը 9-ից:

Քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև հրմշտոց է եղել:

«Այսօր այդ օրը չէ, որ սահմանափակումներ դնեք մեր դիմաց, մենք առավոտյան եկել ենք՝ մեր հարգանքի տուրքը մատուցենք և գնանք մեր գործերին»,-ասաց քաղաքացին:

Քաղաքացիները դեն նետեցին ծաղիկները, որոնք պետք է խոնարհեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, և հեռացան՝ չսպասելով, որ ճանապարհը բացվի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը