Մեկնաբանություն

24.04.2021 10:10


Ոչ միայն «ողջունված» գլխակեր, հողատու, ստախոս, այլև՝ խորապես բարդույթավորված աբիժնի՛կ

Ոչ միայն «ողջունված» գլխակեր, հողատու, ստախոս, այլև՝ խորապես բարդույթավորված աբիժնի՛կ

Շատերը, ի տարբերություն անհաղորդ բնակիչների, պրկված նյարդերի վերջին պաշարները կուտակած ու սաստիկ վրդովմունքով էին հետևում թրքահպատակի մարդակեր ռեժիմի ենիչերաբարո և ֆաշիստական ջղակծկումներին: Մարդիկ ինչ-որ տեղ հարցնում, իսկ շատերն էլ բացահայտ տեսնում էին, թե ինչ ցածր արարած է պարփակված նիկոլ փաշին կոչվող կաղապարի մեջ, ինչ աստիճանի բարդույթավորված ու ճղճիմ էակ, որպիսին, հնարավոր է, այս աշխարհի երեսին չկա: Թերևս, միայն դժոխքում կարելի է հանդիպել համընդգրկուն մաղձով ներծծված նման աբիժնիկ-ոչնչության:

Նրա բոլոր բարդույթները, վախերը, մանկության հոգեբանական տրավմաները, հետագա կյանքի ընթացքում ձևավորված ֆոբիաներն ու, ոչ թե մարդ, այլ հենց մարդո՛ւկ լինելու էությունը նախօրեին լիուլի դրսևորվեցին:

Դա Սյունիքում «ողջունվելուց» հետո նրա անցկացրած «խորհրդակցության» ժամանակ արդեն ժայթքվեց: Թե բա՝ «հանրությանը տեսանելի ձևով պատժել»:

Եվ ահա, նրա անձնական «ենիչերիները», որոնց քողարկման համար ոստիկանի համազգեստ էին հագցրել, նետվեցին կաշվից դուրս գալու: Հարցն այն չէ միայն, որ նիկոլի «ենիչերիները» գիշերով սկսեցին տներից առևանգել Սյունիքի համայնքապետերին, հերձվածողին առավել «ջերմ» ողջունած հայ մարդկանց:

Հարցն այն չէ միայն, որ ոչ թե ասկյարի կամ, ասենք՝ էսէսականի համազգեստ, այլ ՀՀ ոստիկանի համազգեստ կրող այդ հակամարդերը խորին անձնական թշնամանք սերմանեցին իրենց կողմից կտտանքների ենթարկված հայ մարդկանց ու իրենց, իրենց զավակների, իրենց ընտանիքների միջև: Չնայած սա հարց է: Ի վերջո, նիկոլ փաշինն իշխանությունից զրկվելու է, ի վերջո, թրքաբար կալանավորված մարդիկ կալանատներից դուրս են ելնելու: Եվ, ի՞նչ, նրանց ու իրենց դեմ ստորություններ թույլ տված ոստիկանական համազգեստով մանկուրտ-ենիչերիների ճանապարհներն այս կյանքում էլ չեն հատվելո՞ւ: Բայց չշեղվենք բուն չարիքի մարմնավորումից:

Ներկայացվող դիտարկման տեսանկյունից հարցն այն է, որ հիշման ոչ արժանի, բայց հիշված նիկոլամելիցեքը ոչ միայն վայրագ ու անմարդկային վերաբերմունք էին դրսևորում կալանավորված, ըստ որում, նաև այս վերջին «տարօրինակ պատերազմին» անմիջականորեն մասնակցած, նաև վիրավորված, նաև վատառողջ ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ նկատմամբ, այլև... «մանիակի» նման նկարահանում էին այդ ամենը, տեսագրում...

Եվ ի՞նչ տարբերություն այդ ստահակների ու գերեվարված հայ զինվորներին ծանակող ու այդ ամենը նկարահանող ադրբեջանաթուրքերի միջև: Բացարձակապես ոչ մի: Ըստ որում, կարելի է նաև կասկածել, որ դրանք նույն ադրբեջանաթուրքերն էին, ինչը շատ հնարավոր է՝ հաշվի առնելով նիկոլ փաշինի ու նրա քիրվա-յոլդաշ ալիևի հարաբերությունները և Հայաստանը կործանելու նույնական շահերը:

Նկարում էին, որպեսզի տանեն ու... ցույց տան իրենց տեր, իրենց մանր հոգիները թուլափայ հավելավճարով գնած նիկոլ փաշինին: Այսինքն, նա հրամայել է, որ իրեն «ողջունած» սյունեցիներին առանձին-առանձին ծանակեն, 15-20 միլիցով ոհմակաբար 1 կալանավորված ու ձեռնաշղթայված, նաև վիրավոր անձի վրա հարձակվեն-հոշոտեն ու... այդ տեսարանը իրեն ցույց տան:

Դա արդեն հոգեկան շեղում էլ չէ: Կամ դա ավելին է, քան հոգեգարությունը, մաղձով ներծծվածությունն ու՝ ոչնչություն լինելը:

Սա, նկատի ունենք նիկոլ փաշինին, ըստ էության այդպիսով հաստատում է, որ իր անձնականի ու նկարագրի մասին հայտնի ֆեյքի գրած ամեն մի բառը ճիշտ է:

Սա, դատելով իր խայտառակագույն հրահանգներից, իսկապես էլ ոչ միայն ծանր, այլ խոր հոգեկան վնասվածքներով մանկություն ու պատանեկություն է ունեցել: Սա ոչ միայն հեծանիվ չի ունեցել և այլն ու, ամենայն հավանականությամբ, դեռ այդ ժամանակվանից է թույն ու մաղձ կուտակել շրջապատում եղածների, այլ մարդկանց, առհասարակ՝ մարդկության նկատմամբ:

Սա ոչ միայն աղետ ու պատուհաս է, ոչ միայն գլխակեր ու հողատու է, ոչ միայն ստոր ստախոս է ու խառնակիչ, ոչ միայն քինախնդիր ու մարդկայնությունից զուրկ էակ է, ոչ միայն անպատասխանատու և անհաշվետու արարած է, ոչ միայն փնթի, ցինիկ ու լկտի թյուրիմացություն է, այլև աբիժնիկ՝ իր ամեն մի բջիջով:

Աբիժնիկական մաղձը նրան արդեն լրիվ ներսից կերել է: Եթե նա ինչ-որ ժամանակ եղել է, ապա արդեն չկա: Նա վերացել է, միայն մաղձն է մնացել ու աբիժնիկությունը: Հայաստանը նաև ա՛յդ տեսանկյունից վարչապետ չունի, ունի անհայտ ծագման, «869» դաջվածքով աբիժնիկա-աղետ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը