Լրահոս

19.04.2021 08:47


Ողջաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել Grand Cherokee-ում. վերջինս վերածվել է մոխրակույտի

Ողջաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել Grand Cherokee-ում. վերջինս վերածվել է մոխրակույտի

Ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան ճանապարհին, հրդեհ է բռնկվել 35-ամյա Էդգար Խաչատրյանին պատկանող Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը