Լրահոս

18.04.2021 12:55


Գեղարքունիքիքում բախվել են Opel և ВАЗ 21150 ավտոմեքենաները. կա 5 վիրավոր

Գեղարքունիքիքում բախվել են Opel և ВАЗ 21150 ավտոմեքենաները. կա 5 վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.6-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 43-ամյա Գարիկ Հովսեփյանի վարած ВАЗ 21150 մակնիշի և 25-ամյա Արման Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Մկրտչյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 66-ամյա Վահրամ Մկրտչյանը, 50-ամյա Նարինե Միդոյանը և 58-ամյա Հովիկ Միդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը