Լրահոս

18.04.2021 10:15


Երևանում BMW-ն կոտրել է բազալտե հենապատը, արմատախիլ արել ծառեր և կողաշրջված հայտնվել բնակչի այգում․ կան վիրավորներ

Երևանում BMW-ն կոտրել է բազալտե հենապատը, արմատախիլ արել ծառեր և կողաշրջված հայտնվել բնակչի այգում․ կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու երկաթե սյանը, ապա առաջ ընթացել ու բախվել բազալտե հենապատին կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 40 շենքի բնակչի այգում, կոտրելով ու արմատախիլ անելով մի քանի ծառ, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորներիի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը