Լրահոս

15.04.2021 15:16


Երևանում բախվել են Toyota Corolla-ն, Нива-ն ու Ford Transit-ը. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

Երևանում բախվել են Toyota Corolla-ն, Нива-ն ու Ford Transit-ը. 5 վիրավորների մեջ կան երեխաներ

Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Ռուբինյանց 27 հասցեի դիմաց բախվել են Toyota Corolla. ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու նշված հասցեում գործող շինանյութի խանութի աշխատակիցները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը