Լրահոս

14.04.2021 18:40


Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ ու փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված, 40-ից ավելի կանեփի թուփ․ 38-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ ու փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված, 40-ից ավելի կանեփի թուփ․ 38-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Հարուցված քրեական գործի շրջանակում ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներն իրացնելիս ապրիլի 12-ին խուզարկություն է կատարվել 38-ամյա մի տղամարդու բնակության վայրում։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակ ու 9 մմ տրամաչափի փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված, հոգեմետ դեղի նմանվող հաբեր, ինչպես և 40-ից ավելի կանեփի թուփ։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։ 38-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը