Լրահոս

13.04.2021 18:01


Ողբերգական դեպք Սյունիքում. պայթյունի հետևանքով 45-ամյա տղամարդ է մահացել

Ողբերգական դեպք Սյունիքում. պայթյունի հետևանքով 45-ամյա տղամարդ է մահացել

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմանում ոստիկանության Մեղրիի բաժինը «Մեղրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տղամարդու դի է տեղափոխվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկաններն ու քննիչները և պարզել, որ մահացածը Ագարակ քաղաքի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Աղաբեկյանն էր:

Պարզվել է նաև, որ վերջինս Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին զոդման աշխատանքներ է իրականացնելիս եղել, և այդ ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ նա մահացել է:

Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Այս խորագրի վերջին նյութերը