Լրահոս

12.04.2021 16:21


Արարատի մարզում 22-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է շինության պատին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը, վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Արարատի մարզում 22-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է շինության պատին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը, վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արամ Դավթյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Դավթյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Փաստի առիթվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Նշված հատվածում, ցանկանում ենք, որպեսզի տեղադրվեն արհեստական անհարթություններ, ինչը զսպաշապիկ կլինի որոշ «վայ» վարորդների համար, ովքեր ավտոմեքենաներն այնպես են վարում, որ նույնիսկ կնախանձի Շումախերը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նշված հատվածում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ու մեր խնդրանքն է, որպեսզի պատկան մարմինները այդ խնդիրը լուծեն։ Այդ փողոցով ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ են անցնում, այլ նաև երեխաներ, և խնդրում ենք, որպեսզի այդ խնդիրը լուծեն, ինչը մեծ լավություն կլինի բնակիչներիս, հակառակ դեպքում, եթե արհեստական անհարթությունները չտեղադրեն, վթարները կշարունակվի»։

Այս խորագրի վերջին նյութերը