Քաղաքական

12.04.2021 13:45


Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն. սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում. ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել

Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն. սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում. ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային գյուղերից և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատերազմը անհնար է դարձրել սեփական հողերի մշակումը:

«Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն։ Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում։ Ղարաբաղյան հակամարտությունը դժվար, երբեմն՝ անհնար է դարձրել սեփական հողեր մշակելը։ Այս պայմաններում գյուղտեխնիկա օգտագործելն անիմաստ է, և մարդիկ ստիպված են երկար ժամանակով լքել այն։ Պատերազմները չպետք է խոչընդոտեն բնակչության գոյատևման համար անհրաժեշտ տարածքների անվտանգ յուրացմանը»,-ասված է հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը