Քաղաքական

09.04.2021 13:51


Մուրադովը պրովոկացիա է համարում փաշինյանականների հայտարարությունը գերիների մասով (տեսանյութ)

Մուրադովը պրովոկացիա է համարում փաշինյանականների հայտարարությունը գերիների մասով (տեսանյութ)

Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Կայքն առավոտյան լուր էինք ստացել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

Հրապարակի թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Մուրադովից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,-պատասխանեց Մուրադովը։

Մուրադովի թիկնազորը թույլ չտվեց նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ Կայքի օպերատորին սպառնացին և գետնին շպրտեցին տեսախցիկը։

Մուրադովի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը