Լրահոս

30.05.2011 17:45


Երևան-Սևան ճանապարհին. երեք զոհ

Երևան-Սևան ճանապարհին. երեք զոհ

Մայիսի 29-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է շրջված «Մերսեդես Բենց Ե-124» մակնիշի ավտոմեքենա:

Պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, ինչի հետևանքով 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի  բժշկական կենտրոն:

Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել են մեկ կնոջ և երկու տղամարդու դիակներ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը