Լրահոս

30.05.2011 17:37


ՆԱՏՕ–ի օդային հարվածներից Լիբիայի արևմուտքում 11 մարդ է զոհվել

ՆԱՏՕ–ի օդային հարվածներից Լիբիայի արևմուտքում 11 մարդ է զոհվել

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, փոխանցում է, որ ՆԱՏՕ–ի ինքնաթիռները, որոնք մասնակցում են Լիբիայի իշխանությունների դեմ «Միացյալ պաշտպան» ռազմական գործողությանը, մի քանի օդային հարված են հասցրել երկրի արևմտյան Զլիտան քաղաքին։

Օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը նախնական տվյալներով կազմում է 11 մարդ։ Նաև հաղորդվում է, որ Օդային հարվածների է ենթարկվելԷլ–Ջոֆրա քաղաքը։

«ՌԻԱ նովոստին» գրում է, որ հաղորդագրության մեջ չի պարզաբանվում, թե երբ են հասցվել օդային հարվածները։

Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, որոնք պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին որոշում էր ընդունել Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելու և օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության  մասին։

Այս խորագրի վերջին նյութերը