Լրահոս

27.05.2011 13:07


Գալուստ Սահակյան. «Այսօրվա կառավարությունը պետք է շնորհակալություն հատնի նախկին կառավարություններին»

Գալուստ Սահակյան. «Այսօրվա կառավարությունը պետք է շնորհակալություն հատնի նախկին կառավարություններին»

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը կրկին անդրադարձել է ՀՅԴ–ի հարցապնդմանը կառավարության պատասխանին, որտեղ տնտեսական ձախողումների պատճառներից մեկն էլ մատնանշվում է ստացած վատ ժառանգությունը։

–Ճգնաժամային իրավիճակների այսօրվա հաղթահարումը պայմանավորված է նախկին կառավարությունների կատարած արդյունավետ աշխատանքով,–ասել է Գալուստ Սահակյանը։–Այսօրվա կառավարությունը պիտի պարզապես շնորհակալություն հայտնի՝ որպես այդ կառավարությունների շարունակող, որ բավականին արդյունավետ աշխատանքի հետևանքով կարողացավ այս կամ այն կերպ ճգնաժամային տարիներին մեծ ետընթացներ չարձանագրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը