Լրահոս

27.05.2011 00:17


Բուխարեստում տեղի ունեցավ Վարդան Առաքելյանի «Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը» գրքի շնորհանդեսը

Մայիսի 26-ին ռումինական Bookfest 2011 գրքի տոնավաճառի շրջանակներում, Բուխարեստի Romexpo-ի հրատարակչությունների սրահում կայացավ ռումինահայ գրող, հրապարակախոս եւ լրագրող Վարդան Առաքելյանի «Սիրունի. Մի հալածյալի ոդիսականը» գրքի ներկայացումը(Vartan Arachelian, Siruni-Odiseea unui proscris, Editura Niculescu, Bucuresti): Ռումինահայ նշանավոր մտավորական Հակոբ Սիրունու կյանքին եւ գործունեությանը նվիրված այդ աշխատության վերաբերյալ գնահատանքի խոսքերով հանդես եկան բանաստեղծուհի Անա Բլանդիանան, դեսպան Համլետ Գասպարյանը եւ Զարեհ վրդ. Պարոնյանը: Հայաստանի դեսպանը հույս հայտնեց, որ այս աշխատությունը, ինչպես նաեւ Հակոբ Սիրունու թողած գիտական ժառանգությունն ու հարուստ արխիվային փաստաթղթերը, կնպաստեն Ռումինիայում հայագիտության վերածննդին, որի հիմնադիրներից է եղել նշանավոր գիտնականը:

Երիտասարդ տարիներին Պոլսի գրական-հասարակական կյանքի խոստումնալից գործիչ, Դանիել Վարուժանի հետ ,Նավասարդե տարեգրքի հրատարակիչ Հակոբ Ջոլոյան Սիրունին (1890-1973թթ.), փրկվելով եղեռնից, 1922թ. ի վեր ապաստանում է Ռումինիայում, ուր նշանավոր ռումին պատմաբան Նիկոլաե Յորգայի հովանավորությամբ ծավալում է գիտական-ստեղծագործական լայն գործունեություն` այդ երկրում սկիզբ դնելով արեւելագիտության եւ հայագիտության ճյուղերին:

Այս խորագրի վերջին նյութերը