Մեկնաբանություն

09.03.2021 20:00


փաշինին կողմ, դեմ... ի՛նչ «պատճառ» է նիկոլին սոսնձված պահում աթոռին

փաշինին կողմ, դեմ... ի՛նչ «պատճառ» է նիկոլին սոսնձված պահում աթոռին

Որոշակի առումով կարելի է ամփոփել, թե ինչ ուժեր, հասարակության ինչ շրջանակներ, ինչ կառույցներ են պահանջում նիկոլ փաշինի և նրա «քայլոների» հեռացումը պետության կառավարման ղեկից, և ո՛ր շրջանակներն են, այդ թվում՝ ինքնարատավորման գնով պաշտպանում նիկոլ փաշինին ու նրա «իշխանությունը»:

Այնպիսի մի վիճակի ենք հասել, որ ավելի հեշտ է թվարկել նրանց, ովքեր պաշտպանում և «հոգեդարձային» մոտեցմամբ երկարաձգում են թրքահպատակների իշխանությունը, քանզի նախ՝ այդ սատարողների շրջանակն ու քանակը կտրուկ նվազում է և հակառակը՝ օրեցօր ավելանում է այս ձախավեր-գլխակերների հեռացումը պահանջող ու դրան ձգտողների շրջանակը:

Վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանի երկրորդ, երրորդ, նաև՝ գործող նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Սարգսյանը հանդես են գալիս նիկոլ փաշինի հրաժարականի պահանջով: Մինչև վերջերս կարելի էր ասել, որ այդ շարքում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում գլխավորած ՀԱԿ-ը փաշինի թույլ տվածն աններելի հանցանք էր որակել: Բայց Տեր-Պետրոսյանը վերջերս կարծես մտքափոխվել է և որոշել է այնուամենայնիվ պաշտպանել իր քաղաքական հոգեզավակին: Նա կապիտուլյացիայից հետո լուռ էր, բայց երեկ խոսեց ու ձայնակցեց Էրդողանին։

Արցախը թշնամուն հանձնած ու Հայաստանի գոյությունը գործնականում վտանգած նիկոլ փաշինի հեռացման պահանջով են հանդես գալիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հայ Առաքելական եկեղեցին: Արամ առաջինը։

Նմանապես ավելի քան 200 համայնքների ղեկավարներ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, պահանջում են դրա հեռացումը:

Վստահաբար կարելի է ասել, որ Սյունիքի մարզն ամբողջությամբ պահանջում է նիկոլ փաշինի ու նրա հերձվածողաթիմի հեռացումը:

Նույնն են պահանջում Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, Երևանի պետհամալսարանի ղեկավարությունը, մի շարք այլ կրթական և մշակութային հաստատություններ, առհասարակ, բայցմաթիվ մտավորականներ, գիտնականներ:

Նիկոլ փաշինի հեռացման պահանջ են դնում արվեստի ու մշակույթի գործիչներ, մասնագիտական միավորումներ, Սփյուռքի մի շարք կառույցներ:

Սա, դեռ չհաշված մոտ երկու տասնյակ կուսակցությունները:

Արդեն ավելի քան 10 օր է, ինչ նիկոլ փաշինի հեռացումն են պահանջում Հայոց բանակը, Զինված ուժերը, ինչպես ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ ավելի քան 40 գեներալ, բանակային բոլոր կորպուսների հրամանատարները, Արցախի ՊԲ շուրջ 200 սպաներ...

Ըստ էության, նիկոլ փաշինի ու նրա «քայլոների» հեռացման պահանջով հանդես են գալիս հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների գիտակից մասը, արժանապատիվ ու պետության ճակատագրող մտահոգ հայրենակիցները:

Ովքե՞ր են «կողմ», որ փաշինի նման մեկը շարունակի պաշտոնավարել որպես ՀՀ վարչապետ: Ըստ էության, փաշինյանին սատարում են Էրդողանը, ալիևը, Արամ Զ Սարգսյանը, Լևոն Շիրինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը: Էլ ովքե՞ր են նիկոլի կողմից: Այսպես՝ Սծյոպիկ Սաֆարյանը, արման բաբաջանյանը, Էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանն ու, առհասարակ, այն շրջանակները, որոնց շատերը բնորոշում են որպես «սորոսաթուրքական 5-րդ շարասյուն»: Հա, նիկոլի կողմից են նաև «գոմատեր» Գագիկ Ջհանգիրյանը և մի հինավուրց օլիգարխ, որ թուրքի հետ մենաշնորհային թունդ առուտուր անելու ակնկալիքներ ունի...

Այս «կողմ-դեմ» բացվածքը դիտարկելով, ինքնին ծագում է այն եզրակացությունը, որ ինչ կարգի արատներ ու թերություններ ունեցող, ինչ կարգի սրիկա էլ լիներ, նման պայմաններում ուղղակի կթողներ ու կհեռանար, հրաժարական կտար: Բայց ոչ՝ նիկոլը:

Ինչո՞ւ նիկոլը իր կամքով հրաժարական չի տա: Շատ պարզ պատճառով: Այն, ինչ նա անում է, այն ինչը նա արեց, այն ամենը, ինչն ինքը դեռ ցանկանում է անել, մեծ հաշվով՝ թշնամիների առաջ ստանձնած պարտավորություններ են: Այսինքն, սա թուրքական օկուպացիոն ռեժիմ է և այդ ռեժիմն այս պահին ներկայացնում է նիկոլ փաշինը: Բնականաբար, այդ ռեժիմն ինքնակամ չի հեռանալու, չի գնալու: Չէ՞ որ այն հենց Հայաստանն ու հայությանը կործանելու նպատակային ծրագրով է բերվել իշխանության: Ինչո՞ւ հեռանա, եթե իր գործատուների տեսակետից այն ծառայում է նախանշված նպատակին:

Այնպես որ, բոլորը, ովքեր պահանջում ու ցանկանում են նիկոլ փաշինի թրքահպատակ ու հակահայ իշխանության հեռացումը, մտածելու բան ունեն՝ իրենց անելիքի թեմայով: Թեպետ, մեր մեջ ասած, առանձնապես երկար մտածելու բան էլ չկա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը