Մեկնաբանություն

01.03.2021 15:20


Էրդողանն ինչով է շահագրգռված նիկոլի «վարչական միտինգի» գլխաքանակի հարցում

Էրդողանն ինչով է շահագրգռված նիկոլի «վարչական միտինգի» գլխաքանակի հարցում

Այլևս ակնհայտ է, որ նիկոլ փաշինի իշխանության երկարաձգման հարցում ամենաշահագրգիռ կողմը Թուրքիան է: Էրդողանը նույնիսկ ավելի հետաքրքրված է թվում այդ հարցում, քան անգամ ինքը՝ նիկոլ փաշինը և իր «քայլաթիմը»՝ սորոսաթուրքական շրջանակներով հանդերձ: Էրդողանի ու թուրքական իշխանությունների այդ սաստիկ հետաքրքրվածության մասին են վկայում նրանց կայծակնային դատապարտող արձագանքները ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության վերաբերյալ:

Անուղղակիորեն նման բուռն հետաքրքրվածության մասին են խոսում այս օրերին շրջանառվող զանազան խոսակցույթունները՝ Երևան թուրքական լրատվամիջոցների լրագրողների ինչ-որ խումբ ուղարկելու, ինչ-որ թուրքական հատուկջոկատայիններ ուղարկելու մասին, թվում է, թե՝ «ֆանտաստիկ թեմաներով»:

Բայց հիմնականն, իհարկե, թուրքական իշխանությունների արձագանքն է, որը ոչ թե ֆանտաստիկա է, այլ ամենաիրական իրականություն:

Ո՞րն է խնդիրը, ո՞վ է շահագրգռված, որ նիկոլ փաշինը այսօր, դեռևս իր ձեռքի տակ մնացած ադմինիստրատիվ լծակների գործադրմամբ, օրինակ, մի 25-30 հազարանոց ցույց հավաքի:

Բանն այն է, որ ընթացիկ երկիշխանության պայմաններում, բնականաբար, տատանողական վիճակ է նաև փաշինի մաշված հենարան մնացած մյուս ուժային կառույցներում, ինչպիսին են ոստիկանությունը և ԱԱԾ-ն: նիկոլ փաշինին, հետևաբար նաև՝ թուրքական իշխանություններին ձեռնտու է, որ քիչ թե շատ բազմամարդ կուտակում լինի նիկոլ փաշինի շուրջ, ինչը թույլ կտա նախ որոշ չափով կամ միառժամանակ հաղթահարել ոստիկանության և ԱԱԾ շարքերում դիտարկվող տատանողական տրամադրությունները, իսկ հնարավորության դեպքում՝ սլաքներն ուղղել Հայոց բանակի ու ապիրատի հրաժարականը պահանջող գեներալիտետի դեմ:

Դա, միգուցե, կարող է նիկոլ փաշինին հնարավորություն տալ միառժամանակ երկարաձգել իր նոմինալ իշխանավարումը, հնարավորության դեպքում՝ վերջնականապես ասպարեզից հանել Հայոց բանակը, որպես Հայաստանի պետականության և ինքնիշխանության վերականգնման առանցքային գործոն:

Մեծ հաշվով, Հայոց բանակի գեներալիտետի շրջադարձային հայտարարությունը ոչ միայն նիկոլ փաշինի հրաժարականի պահանջ էր, այլև Հայաստանի վիլայեթացման, թուրքական կցորդի վերածելու ծրագրի ընթացքը չեզոքացնելու մի վերջին փորձ:

Հենց դա է պատճառը, որ ամենից արագ ու ամենից շահագրռված արձագանքներով բացեիբաց աչքի ընկան հենց թուրքական իշխանությունները. Էրդողանը Հայոց բանակի գեներալիտետի հայտարարության մեջ հստակ տեսավ իրենց «նիկոլ փաշին» նախագծի և Հայաստանի վիլայեթացման ընթացքի ձախողման ռեալ վտանգը:

Մյուս կողմից, նիկոլ փաշինի հավաքում հնարավորինս մեծ քանակություն ապահովելու զուգահեռ նպատակը որպես «ժողովրդավարական դրսևորում», «ժողովրդական աջակցություն» Արևմուտքի, հիմնականում ԱՄՆ-ի վրա սաղացնելն է: Այսինքն դա իսկապես զուտ թիվ ցույց տալու հարց է՝ մի կողմ դրած բովանդակությունը, որ «թիվը հավաքվել» է ոստիկանության, վարչական լծակների միջոցով մարդկանց տարբեր խմբերի, հիմնականում պետական ծառայողների, բյուջետային ֆինանսավորմամբ համակարգերի աշխատակիցներին ահաբեկելու, սպառնալու միջոցով:

Մեծ հաշվով, այսօր արդեն ներքին իմաստով քաղաքական հարց չկա: Սա արդեն իսկ վերքաղաքական հարց է՝ հետևյալ բովանդակությամբ. կա՛մ նիկոլ փաշինի ու Էրդողանի կողմից ես և կողմ ես Հայաստանի վիլայեթացմանն ու վերացմանը, կա՛մ Հայաստանի կողմից ես:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը