Լրահոս

23.05.2011 14:44


Գ. Եգանյան. «2009-2010թթ.–ին միգրացիայի բացասական սալդոն մեծ չի եղել»

Այսօր հրավիրված ասուլիսին, անդրադառնալով միգրացիոն խնդիրներին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասել է, թե  այն լուրերը, որ Հայաստանում միգրացիոն հոսքերն անհանգստացնող չափերի են հասել արվում են քաղաքական շահարկման նպատակով։

«Դա այդ մասին խոսողների անտեղյակության մասին է փաստում։ Այդ թվերը ներկայացնողերը չեն մատնանշում իրենց աղբյուրը։ Այն անձինք, ովքեր նման հրապակումներ են անում, թող բարի լինեն՝ նաև հղումը կատարելե,– ասաց Գագիկ Եգանյանը։

Ըստ բանախոսի՝ ։ Օրինակ՝ 2009թ.–ին միգրացիայի տարեկան բացասական մնացորդը կազմել է 24 978 մարդ, 2010թ.–ին՝ 29 860: «Նման պայմաններում չի կարող խոսք լինել զանգվածային արտագաղթի մասին, հատկապես եթե հաշվի առնենք, որ 92-94թթ.–ին միգրացիոն բացասական սալդոն տարեկան կազմել է 120–220 հազար, իսկ 1995-2001թթ.–ին՝ յուրաքանչյուր տարի շուրջ 60 հազար»,–ասլ է Գ. Եգանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը