Մեկնաբանություն

24.02.2021 11:46


Նիկոլի հակաղարաբաղյան հարցազրույցը և նրա թուրքական Նվերը

Նիկոլի հակաղարաբաղյան հարցազրույցը և նրա թուրքական Նվերը

Նիկոլը լայն բացված աչքերով (վախի աչքերը մեծ են լինում) հարցազրույց էր տվել Նվեր Մնացականյանին՝ Հայաստանում թուրքական 5–րդ շարասյան կարկառուն ներկայացուցիչ Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am» կայքի հետույքամտիչ լրագրողին։

Նիկոլը որոշել էր հակադարձել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Վազգեն Մանուկյանին։ Բնական է, որ նա դա պետք է աներ իրեն հոգեհարազատ կայքին հյուրընկալելով։ Հակադարձումը, բնականաբար, նիկոլավարի էր, այսինքն՝ մուտիլովկայական, հիմնազուրկ ու դեմագոգիկ։

Նիկոլն առաջ էր տանում Ալիևի թեզը, այն է՝ Ադրբեջանը հաղթել է ոչ թե Նիկոլի, այլ Քոչարյանի ու Սարգսյանի ստեղծած բանակին։ Նիկոլն իրեն էշի տեղ դրած ասում էր, որ ինքը չի խառնվել բանակի կյանքին ու համարյա կապ չունի բանակի հետ։

Նիկոլն առաջ էր տանում նաև թուրքերի սիրած մյուս թեզը, ըստ որի՝ ռուսական զենքը որակյալ չէ։ Հարցին, թե ի՞նչ կպատասխանի «Իսկանդերը» չօգտագործելու մեղադրանքին, Նիկոլը նշել է․ «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։

Ի դեպ, Նիկոլը ռուսական զենքն անորակ էր որակում փետրվարի 23–ին՝ սովետական տարիներից եկող Հայրենիքի պաշտպանության օրը կամ ավելի պարզ ասած՝ բանակում ծառայած տղամարդկանց օրը։ Նիկոլը ռուսական զենքն անորակ էր որակում թուրքակա՛ն կայքով և հակառուսական քարոզչության շրջանակներում։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի գոյությունն այս պահին բառիս բուն իմաստով կախված է Ռուսաստանից։ Սա, անշո՛ւշտ, սրիկայություն է։

Հիմա լկտիության մասին։

Նիկոլն Արցախի մասին խոսում է անցյալ ժամանակով։ Եվ դա բնական է։ Ինքը խնդիր ուներ պրծնել Արցախից ու պրծավ։

Բայց Փաշինյանը Նիկոլ չէր լինի, եթե լկտի ձևով երեսպաշտություն չաներ Արցախի թեմայով։

Բանակից թռած ու սեփական մոր դեմ ցուցմունք տված Արմանի մոտ աշխատող թուրքամետ քարոզիչ Նվերի այն հարցին, թե ինչպես կհակադարձի այն մեղադրանքներին, որ հեղափոխությունը հակաղարաբաղյան շարժում էր, «ժողովրդի» վարչապետը լկտիագույն պատասխան է տվել։

«Եթե որևէ մեկն ասեր, որ հեղափոխությունը չափից ավելի պրողարաբաղյան էր, և Ղարաբաղի նկատմամբ այնքան սեր ու գորովանք կար այդ հեղափոխության մեջ, որը, գուցե, խանգարում էր շատ հարցերի նայել, այսպես ասած, գետնին կպած, դա շատ քննարկելի տարբերակ կարող էր լինել: Եվ իրականությունն էլ դա ցույց տվեց: Եկեք տեսնենք, թե 2018 թվականից հետո մենք ինչ ծրագրեր ենք իրականացրել և պլանավորել Արցախում, ինչ ենթակառուցվածքային ծրագրեր էինք նախապատրաստել իրականացնելու Արցախում: Էլի եմ ասում, եթե օրինակ, մեր քաղաքական թիմին մեղադրեն նրանում, որ մենք Արցախը սիրել ենք և սիրում ենք այնքան, ինչքան թույլատրելի չէ քաղաքական իշխանության համար, այդ քննադատությունը, գուցե, կարելի կլիներ արդարացված և օբյեկտիվ համարել»,–ասել է կապիտուլյանտը։

Փաստորեն, Նիկոլն այնքան էր սիրում Արցախը, որ ստիպված կործանեց նույն այդ Արցախի պետականությունը, տասնյակ հազարավոր մարդկանց թողեց անտուն, թուրքին մտցրեց Շուշի ու Հադրութ, թուրքական անօդաչուների տակ թողեց բանակին, 5 հազար մարդու գլուխ կերավ։

Նիկոլը գրկախառնությամբ խեղդամահ արեց Արցախին։ Իսկ դա նշանակում է, որ նույն ծրագիրը կա ամբողջ հայ ժողովրդի մասով։ Չէ՞ որ Նիկոլը հաճախ է ասում՝ «Սիրում եմ բոլորիդ»։ Նրա սերը մահաբեր է։ Եվ ուրեմն եկեք նիկոլավարի սիրենք Փաշինյանին ու վռնդենք նրան՝ ճանապարհելով դեպի բանտ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը