Լրահոս

20.05.2011 15:28


Տղամարդիկ այլ ճար չունե՞ն, քան համաձայնեն քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության հետ

Տղամարդիկ այլ ճար չունե՞ն, քան համաձայնեն քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության հետ

Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած «Կանայք քաղաքականության մեջ» թեմայով համաժողովին մասնակցող առաջնորդ կանայք Մամուլի  ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են, թե իրենք, տղամարդկանց հետ ուս ուսի տված, կփորձեն քաղաքական դաշտում առկա կոշտ մեթոդները  փոխել ու լուծել երկիրի առջև ծառացած խնդիրները։

Հարցին, թե արդյոք տղամարդիկ պատրա՞ստ են նրան, որ  կանայք Հայաստանի կառավարման համակարգում բարձր ներգրավվածություն ունենան, Շիրակի  մարզի  Բասեն համայնքի  ավագանու անդամ, «Կանայք քաղաքականության մեջ» թեմայով համաժողովի մասնակից Ռուզաննա Գևորգյանը պատասխանել է.

–Մարզերի համայնքներում հիմնականում կանայք են աշխատում, որովհետև  տղամարդիկ գտնվում են արտագնա աշխատանքում, և դժվար թե տղամարդիկ չհամաձայնեն կանաց՝ կառավարման համակարգում առավել ընդգրկվածության հետ։

7or.am

   

Այս խորագրի վերջին նյութերը