Լրահոս

18.05.2011 14:37


Էրդողանն ու Թուրքիայում ԱՄՆ դեսպանը չնախատեսված հանդիպում են ունեցել

«Հուրիեթի» տեղեկացմամբ՝ Թուրքիայի վարաչպետ Ռեջեփ Էրդողանը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ չնախատեսված հանդիպում է ունեցել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի հետ:  Այն տևել է 50 րոպե: Տեղեկացվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախքան մերձավորարևելյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն անելը ցանկացել է, որ Ռիկարդոնեն հանդիպի Էրդողանի հետ: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, հանդիպումներ կունենա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը