Հարցազրույց

30.01.2021 07:54


Տղե՛րք, ամենալավ թալանչին էլ եք դուք, ամենահինն էլ եք դուք. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Տղե՛րք, ամենալավ թալանչին էլ եք դուք, ամենահինն էլ եք դուք. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Եթե գործող իշխանությունները մնան, ապա չի բացառվում, որ նույնիսկ չկարողանան թոշակ վճարել, որովհեւր ոչ կարողություն ունեն աշխատելու, ոչ էլ ցանկություն: yerevan.today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Առաջին թանկացումը մեր երկրում եղավ, երկրոդը շուտով կլինի կապված գազի և հոսանքի սակագների բարձրացման: Հոսանքը թանկացել է 6 դրամով, որից երկու դրամը պետք է սուբսիդավորվի, բայց տնտեսվարողը նույնպես ավելացնելու է իր արտադրանքի գինը: Ստացվում է, որ թանկացումը էլի մեր քաղաքացին է վճարելու: Երրորդ թանկացումը կապված է ներդրումների զրոայական վիճակի հետ: Դոլարը արժևորվում է, արտահանվող ապրանքներ էլ չունենք, հետրևանքները աղետալի են լինելու»:

Մեսրոպ Մանուկյանը անդրադարձավ նաև «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում տեղի ունեցած փոփոխություններին:

Այս խորագրի վերջին նյութերը