Մեկնաբանություն

28.01.2021 18:35


Ո՞վ «պասպըռտ» չունի... գողացել են

Ո՞վ «պասպըռտ» չունի... գողացել են

Երբ «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը հրապարակավ հայտարարեց, որ էթնիկ ադրբեջանցիները Ղազախստանում, որոշակի գումարի դիմաց, դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 7-ին իրեն են փոխանցել նիկոլ փաշինյանի դիվանագիտական անձնագիրը, անկեղծ ասած, մտածեցի, որ դա հետաքրքիր «դեդեկտիվ պատմություն» է: Ոչ ավելին:

Չէ, իսկապես էլ, եթե որևէ անձնավորություն ցանկանում է փորձի միջոցով հաստատել այն վարկածը, որ ՀՀ ինչ-ինչ կառույցներից կարելի է որոշակի «վճարի» դիմաց ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր, ապա հազիվ թե ամենից հարմար բանը տվյալ պետության ղեկավար համարվողի անունով «անձնագիր» պատվիրելն է:

Սա որպես երեք տասնամյակ գործող լրագրող եմ ասում: Համենայն դեպս, ինքս եթե նման բան անեի, ապա կպատվիրեի երևակայական «Պողոս Պողոսյանի» անուն-ազգանունով անձնագիր: Զուտ այդ պատճառով, բավականին «թեթև» նայեցի կոնկրետ հայտարարությանը, չնայած որոշակի թվով ադրբեջանցիների տրամադրության տակ որոշակի քանակությամբ ՀՀ անձնագրեր հայտնվելու մասին տեղեկությունները, կարծում եմ, շատ ավելի լուրջ վերաբերմունքի են արժանի: Միգուցե հետագայում, երբ այսօրվա չ-իշխանությունները իշխանությունից հեռացված կլինեն, նաև այդ մութ պատմությունը հատուկ քննության առարկա կդառնա:

Ի տարբերություն Անդրանիկ Հովհաննիսյանի հայտարարության, շատ ավելի զարմանալի, եթե չասենք՝ ապշեցուցիչ էր այն, որ փաշինյանական հանցավոր ռեժիմը արձագանքեց: Այո, այո, փաշինյանական ռեժիմն արձագանքեց, ինչն էլ ավելի սրեց ուշադրությունը այս «անձնագրային սկանդալի» վրա: Ասենք, արձագանքի բովանդակությունն էլ էր անզուգական, միանգամայն բնորոշ «քայլական» ռեժիմին:

Ի՞նչ ասացին փաշինյանի կամակատարները: Իսկ նրանք ասացին, թե, բա գիտե՜ք, նիկոլ փաշինյանի դիվանագիտական անձնագիրը անցյալ տարվա նոյեմբերի 10-ին գողացել են, երբ ինչ-որ անհասկանալի անձանց բազմությունը մտել էր կառավարության շենք, ջարդուխուրդ անելով դռներն ու կահույքի պարագաներ:

Ասել կուզի՝ ո՞վ «պասպըռտ» չունի... գողացել են:

Լո՞ւրջ:

Գողացել են, ուրեմն «խեղճ նիկոլի անձնագիրը (դիվանագիտական) և նրա նման «կռախաբոռը» երկուսուկես ամիս դիմացել և այդ մասին ոչինչ չի՞ հայտարարել: Այն սուբյեկտը, որ իր ստորագրած դավաճանական ու կործանարար կապիտուլյացիային հաջորդած անկարգություններից հետո, անհամարժեք վիճակում «լայվ» էր մտել և իր կեցավայրից գողացված օծանելիքի, ժամացույցի, համակարգչի ու կնոջ վարորդական իրավունքի դարդն էր լացում, մոռացե՞լ էր, որ դիվանագիտական անձնագիրն էլ են տարել: Հազիվ թե նիկոլի նման մեկը նման «բոմբ» հանգամանք բաց թողներ, եթե իսկապես նման բան եղած լիներ նոյեմբերի 10-ին:

Չմոռանալով, իհարկե, որ դիտարկում ենք պաթոլոգիկ սուտասան փաշինյանի և նրա նման խաբեբա իր ներկայացուցիչների հայտարարությունը, այնուամենայնիվ, մեկ անգամ ևս նշենք, որ ոչ փաշինյանն ինքը, ոչ էլ հակահայ թավշ-իշխանական որևէ այլ ներկայացուցիչ մինչ Անդրանիկ Հովհաննիսյանի հայտարարությունը ծպտուն իսկ չէր հանել, թե կառավարության շենքից «գերագույն» դիվանագիտական անձնագիրն էլ էին թռցրել:

Այն, որ փաշինյանական ռեժիմը որոշեց արձագանքել իր «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետի հայտարարությանը, հուշում է, ստիպում է կասկածել, որ փաշինյանի ու նրա «քայլոների», մասնավորապես, այս հարցում հաճախ հիաշատակվող ԱԱԾ նախկին կարճաժամկետ տնօրեններից Քյարամյանի հետ կապված այնուամենայինվ, անձնագրերի հետ կապված էլ ինչ-որ «մութ բան» կա:

Այն խոսակցույթունների ու հայտարարությունների առումով, որ մեծ թվով ՀՀ անձնագրեր են հանձել ադրբեջանցիների: Թեպետ, ինչո՞ւ միայն անձնագրեր...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը