Քաղաքական

27.01.2021 20:19


Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում Հայաստանի դեսպան

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմելլա Շաքարյանին Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա ՇԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,-ասված է նախագահի հրամանագրում:

Այս խորագրի վերջին նյութերը