Կարծիք

27.01.2021 13:31


Տրամագծորեն հակառակ տեղեկատվական մարտավարություն ընտրվեց 2020թ. սեպտեմբերին սկսված և 44 օր տևած պատերազմի ընթացքում

Տրամագծորեն հակառակ տեղեկատվական մարտավարություն ընտրվեց 2020թ. սեպտեմբերին սկսված և 44 օր տևած պատերազմի ընթացքում

Արցախյան առաջին պատերազմի ամենածանր ժամանակահատվածում, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց նորաստեղծ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը և բոլորի համար բավականին անսպասելի լուծումներով հաղթական հանգրվանի հասցրեց գրեթե կործանման եզրին հայտնված մեր Երկիրը, պատերազմական համարյա երկու տարիների ընթացքում նա ոչ միայն ձեռնպահ մնաց չպահանջված հարցազրույցներով ու անտեղի հայտարարություններով հանդես գալ զանգվածային լրատվամիջոցներով, այլև անգամ գերադասեց հնարավորինս չհրապարակայնացնել տարբեր մակարդակներում տեղի ունեցող իր պաշտոնական հանդիպումները: Ժողովուրդը հեռուստաէկրաններին ու թերթերի էջերում չտեսնելով իր առաջնորդին՝ ականատեսն էր լինում օր օրի կերտվող հաղթանակներին ու կայացող պետության ընթացքին...

Տրամագծորեն հակառակ տեղեկատվական մարտավարություն ընտրվեց 2020թ. սեպտեմբերին սկսված և 44 օր տևած պատերազմի ընթացքում: Գրեթե ամենօրյա հաճախականությամբ ժողովուրդը կարող էր հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցերով տեսնել ու լսել հաղթանակներ խոստացող հայկական երկու պետությունների բարձրագույն ղեկավարների հարցազրույցներն ու հայտարարությունները և զուգահեռաբար հուսաթափվել ռազմաճակատից ստացվող պարտությունների մասին տեղեկություններով..

Թվում է, թե կառավարման տեսանկյունից սա մանուք է, բայց կյանքը ցույց է տալիս, որ իրական հաջողությունները կերտվում են ոչ թե տարատեսակ ականջահաճո խոստումներով ժողովրդին կերակրելով, այլ կոնկրետ գործողություններով...

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը