Լրահոս

24.01.2021 21:51


Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել են 9 ավտոմեքենա

Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել են 9 ավտոմեքենա

Այսօր՝ հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Բագրևանդի փողոցում, «Հին Ջրվեժ հացատան դիմաց բախվել են Mercedes, Toyota Camry, Volkswagen Passat, Mercedes A-160, NIssan Tiida, Nissan March, Nissan March, BMW և Տcion մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բոլոր վարորդները եղել են դեպքի վայրում, իսկ Toyota Camry-ի վարորդը ավտոմեքենան թողնելով այնտեղ, հեռացել է: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, բախումը տեղի է ունեցել Toyota-ի և Mercedes-ի միջև, որից հետո էլ նշված ավտոմեքենաները բախվել են կայանված մյուս ավտոմեքենաներին:

Այս խորագրի վերջին նյութերը