Լրահոս

23.01.2021 15:32


Երևանում բախվել են KIA ու Toyota մակնիշի ավտոմեքենաները, Toyota-ն էլ բախվել է կայանված BMW-ին․ կան վիրավորներ

Երևանում բախվել են KIA ու Toyota մակնիշի ավտոմեքենաները, Toyota-ն էլ բախվել է կայանված BMW-ին․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ 26-ամյա Միքայել Միքայելյանի վարած KIA մակնիշի և 24-ամյա Պետրոս Բաղդասարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարից հետո Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի բնակիչ 29-ամյա Հովակ Մարտիրոսյանին պատկանող՝ կայանված վիճակում գտնվող, BMW մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով վարորդներից Պ․ Բաղդասարյանի ուղևոր Երևանի բնակիչ 34-ամյա Ազատ Բաղդասարյանը տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Մ․ Միքայելյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի բնակիչներ 29-ամյա Մ․ Մինասյանը և 24-ամյա Ս․ Ղազարյանը տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարար ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Վարորդներից Պ․ Բաղդասարյանը աշխատում է «ՎԵԳԱՎՈՐԼԴ» ՍՊԸ-ում՝ առաքման բաժնի պետի տեղակալ, իսկ Հ․ Մարտիրոսյանը՝ «Փրայմ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Այս խորագրի վերջին նյութերը