Լրահոս

23.01.2021 11:44


Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում

Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում

Այսօր, հունվարի 23-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 25-ամյա Լեոնիդ Խոմյակովը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի թիվ 10 հասցեի դիմաց բախվել է նույն փողոցի բնակիչ 83-ամյա Սերյոժա Հակոբյանին պատկանող КамАЗ մակինշի ավտոմեքենային ամրակցված կցորդիչի հետնամասին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուծությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Լ․ Խոմյակովը ծառայում էր Գյուրիում տեղեկայված ՌԴ ռազմաբազայում։

Այս խորագրի վերջին նյութերը