Կարծիք

22.01.2021 13:28


Դատական համակարգի վախճանն այս տեմպերով շատ մոտ է

Դատական համակարգի վախճանն այս տեմպերով շատ մոտ է
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։
Առաջինը Հայաստանի Հանրապետությունում բոլոր մակարդակներում ապօրինությունների կնքահայրերից է, ամենանախկինը նախկիններից, երկրորդը՝ Սորոսի հայաստանյան գրասենյակի արդեն նախկին ղեկավարը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը։
Դատական համակարգի վախճանն այս տեմպերով շատ մոտ է։
Ի՞նչ եք անելու, եթե ձեզ ակնհայտ ապօրինի ձերբակալեն կամ անհիմն կալանավորեն։ ՈՉԻՆՉ։ Որովհետև այսպիսի քայլերով կոտրում են դատական համակարգի դիմադրողականությունը։
Ես, անձամբ, շատ եմ առնչվել դատարանների հետ և միշտ չէ, որ միանշանակ համաձայն եմ եղել որոշ դատավորների կայացրած դատական ակտերի հետ, սակայն ընդհանուր պատկերն այնպիսին է, որ մեր երկրում դատական համակարգը բավականին կայացած է։
Իշխանության գալով նիկոլիստները հարձակվեցին դատարանների վրա, շրջափակեցին դրանք, հետո ներկայացրին, թե բարի նպատակներով են անում դա։ Հետո սկսվեց ամենաահավորը՝ ՍԴ նախագահի ամեն գնով չեզոքացման պրոցեսը։
Վերջերս շրջանառության մեջ դրվեց խափանման միջոցների և այլնի վերաբերյալ միջնորդություններ քննող դատարանների վերաբերյալ նախագիծը։ Սա իրավական անբարոյականություն է, որն ապահովելու համար հիմա նիկոլիստներին պետք է ԲԴԽ անդամ կարգել իրենց հաճո մարդկանց։
Աշոտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը