Կարծիք

21.01.2021 08:04


Դուք չպիտի հանդուրժեք իր ներկայությունն ԱԺ-ում, նա չպիտի անգամ մոտ գա ամբիոնին, քանի որ այն պիտի շրջափակված լիներ պատգամավորներով

Դուք չպիտի հանդուրժեք իր ներկայությունն ԱԺ-ում, նա չպիտի անգամ մոտ գա ամբիոնին, քանի որ այն պիտի շրջափակված լիներ պատգամավորներով
Ես չեմ հասկանում մի բան. եթե ընդդիմությունը պահանջում է իր հրաժարականը, եթե հաստատում է, որ իր պատճառով մենք ունենք 5000 զոհ, ավելի քան 10 000 վիրավոր, տասնյակ հազարավոր փախստականներ, ապա ո՞նց են նստում ու հետը քնքուշ հարց ու պատասխանի մասնակցում։
Դուք չպիտի հանդուրժեք իր ներկայությունն ԱԺ-ում, նա չպիտի անգամ մոտ գա ամբիոնին, քանի որ այն պիտի շրջափակված լիներ պատգամավորներով, որոնք թույլ չպիտի տան, որ իրենց բնորոշմամբ «դավաճանը» անգամ խոսքի իրավունք ունենա։ Իսկ դուք անում ենք այն, ինչ անում եք... Ու իմ ասածը նույնպես քաղաքական քայլ է, աշխարհում ընդունված քաղաքական պայքարի մեթոդ։
Նաև չեմ հասկանում, թե ոնց կարելի է ունենալով պատերազմում պարտված ղեկավար (միտումնավոր նա տարավ պարտությանը, թե՝ ոչ, ցույց կտա հետագա անկախ դատավարությունը), ունակ չլինել այնպիսի օրակարգ ձևավորել, որ մարդիկ ողողեն փողոցները։ Ո՞նց կարելի է չհասկանալ, որ բացի «դավաճան» ասելուց պետք է մարդկանց նաև ապագային տեսլական տալ և ցույց տալ, թե սոցիալական ինչ փոփոխություններ կգան Փաշինյանի հեռացման հետ միասին։
Քանի այս ամենը չկա, նա իրեն հանգիստ է զգալու, իսկ մեր երկրի իշխանության հարցը դրսից կլուծեն, մենք էլ հետո կասենք «բա ո՞նց եղավ, որ սենց եղավ»:
Կրկին շեշտեմ. մենք մեր մեջ հարցը չլուծենք, այն դրսից կլուծեն, ու հույսներս կմնա այն, որ դա մի հրաշքով չի լինի Թուրքիան։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը