Լրահոս

16.05.2011 14:28


Հայաստանում սեռական բռնության դեպքերն աճել են

Այսօր լրագրողների հետ սեռական բնույթի հանցագործությունների միտումների ու դրանց պատճառների մասին են խոսել «Այգ» հոգեբանական կենտրոնի ավագ մասնագետ Ռուբեն Պողոսյանը և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանը։

Ռ. Պողոսյանը նշել է, որ բռնարարքների հիմնական պատճառը տվյալ ազգի ու պետության քաղաքակրթության մակարդակով է պայմանավորված։ Նրա կարծիքով՝ Հայաստանում կրթամակարդակը ցածր է, քանի որ անգամ դպրոցներում հոգեսեռական դաստիարակությունը չեն անցնում այնպես, ինչպես որ հարկն է։

Աննա Ոսկանյանն ասել է, որ սեռական բռնությունը բռնարարական միջավայրի միայն մեկ մասն է՝ նկատելով, որ մեր հասարակությունը բռնության պաշտամունք է ստեղծում։

–Մեզ մոտ բռնությունն արտահայտվում է բոլոր հնարավոր մակարդակներով։ Մեզ ու մեր երեխաներին այսօր սերմանում են, որ ուժեղը ճիշտ է, բռնությունը լուծում է,–ընդգծել է բանախոսը՝ հավելելով, թե կարևորը այն է, որ պատժվի այդ արարքը, իսկ մեզ մոտ անպատժելիություն է տիրում։

Ա. Ոսկանյանը նաև նշել է, որ  բռնության դեպքերը, հավաստի տվյալներով, Հայաստանում աճել են.

–Հայաստանի երեխաների 80 տոկոսը պարբերաբար բռնության է ենթարկվում, որովհետև հայերը ապտակը կամ նվաստացումը չեն համարում բռնություն, դա, ըստ նրանց, դաստիարակման միջոց է։

Ըստ բանախոսների՝ հիմանկան մեղավորն առաջին հերթին պետությունն է, որը պետք է կարգի բերի իր օրենսդրությունն ու պատժի մեղավորներին։ Մեղավորության չափաբաժին ունի նաև հասարակությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը